1921 դիտում

Հայաստանի լողափնյա վոլեյբոլի թիմը կմասնակցի ՕԽ-2018-ի որակավորմանը


Լուսանկարը` facebook


Լյուքսեմբուրգում կայացել է 2018-ի պատանեկան Օլիմպիական խաղերի լողափնյա վոլեյբոլի վարկանիշային Միջմայրցամաքային գավաթի խաղարկության վիճակահանությունը:

Հայաստանի լողափնյա վոլեյբոլի պատանեկան թիմն ընդգրկվել է D ենթախմբում` Էստոնիայի, Լիտվայի, Ֆրանսիայի, Պորտուգալիայի ու Մակեդոնիայի թիմերի հետ: Մրցաշարը կայանալու է Էստոնիայում հուլիսի 8-9-ը:

3-րդ ամառային Պատանեկան Օլիմպիական խաղերը Բուենոս-Այրեսում կայանալու են սեպտեմբերի 11-23-ը: Մինչ այժմ Հայաստանը թիմային մրցումներին չի մասնակցել:


Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին