Ապրիլ 18, 2024
1850 դիտում

Հայաստանի բասկետբոլի հավաքականը գլխավորել է խորվաթ մասնագետ


Լուսանկարը` http://citynews.ro/


Հայաստանի բասկետբոլի տղամարդկանց ազգային հավաքականը նոր գլխավոր մարզիչ ունի:

Ինչպես տեղեկացնում է բասկետբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը, այդ պաշտոնում նշանակվել է խորվաթ մասնագետ Նիկշա Բավցեւիչը: Նա այս պաշտոնում փոխարինել է Տիգրան Գյոկչյանին:

Հայաստանի ազգային հավաքականը մասնակցելու է 2019 թվականի Աշխարհի առաջնության նախընտրական փուլին: Օգոստոսին կայանալիք մրցաշարում հայ բասկետբոլիստները մրցելու են Բոսնիայի, Սլովակիայի եւ Շվեդիայի ընտրանիների հետ:

Բավցեւիչը գլխավորել է մի շարք թիմեր Խորվաթիայում, Շվեյցարիայում, Բելգիայում եւ այլ եվրոպական երկրներում: 2016-2017 թվականներին «Մոնտեյ» ակումբի հետ դարձել է Շվեցարիայի գավաթակիր:


Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին