Ապրիլ 24, 2024
2531 դիտում

Ավարտվել է Հայաստանի դահուկասպորտի առաջնությունը


Լուսանկարը` Facebook


Այսօր ավարտվել է Հայաստանի դահուկասպորտի առաջնությունը, որն անցկացվում էր Ծաղկաձորում:

Մրցութային վերջին օրը մարզիկները պայքարել են դասական ոճի արգելավազքում: Կրկին լավագույն արդյունքը ցույց է տվել Սերգեյ Միքայելյանը: Մյուս երկու տեղերը բաշխվել են, ինչպես 1100 մ արագավազքում: 2-րդը Միքայել Միքայելյանն է, իսկ եռյակը եզրափակել է Թադեւոս Պողոսյանը:

Աննա Մխիթարյանը հաղթել է կանանց արագավազքում, իսկ պատվոհարթակի մյուս տեղերը զբաղեցրել են Կատյա Գալստյանն ու Մարիամ Միքայելյանը:

Հայաստանի դահուկասպորտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Գագիկ Սարգսյանը Mediamax Sport-ին ասել է, որ նախորդ տարվա համեմատ մարզիկները բարելավել են իրենց արդյունքները:

Առաջնության ավարտից հետո նրանք պատրաստվելու են Աշխարհի առաջնությանն ու Աշխարհի գավաթի խաղարկությանը: Առայժմ միայն Սերգեյ Միքայելյանի մասնակցությունն է հաստատված: Մյուս դահուկորդների անունները հայտնի կդառնան ավելի ուշ:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին