Ապրիլ 20, 2024
2126 դիտում

Համահայկական խաղեր. Մոսկվան ջախջախեց գործող չեմպիոն Լոս Անջելեսին


Լուսանկարը` Photolure

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Photolure

Լուսանկարը` Photolure


Համահայկական խաղերի տղամարդկանց բասկետբոլի մրցաշարը շարունակում է երկրպագուներին ուրախացնել հետաքրքիր ու թեժ հանդիպումներով:

Երեկ «Դինամո» մարզադահլիճում խմբային փուլի կենտրոնական խաղում ուժերն են չափել Մոսկվայի ու Համահայկական խաղերի գործող չեմպիոն Լոս Անջելեսի թիմերը: Լեփ-լեցուն մարզադահլիճում ընթացած այս հանդիպումը հաղթական է եղել Մոսկվայի համար:

Թիմը, որը հիմնականում համալրված է Հայաստանի մինչեւ 20 տարեկանների բասկետբոլի հավաքականի խաղացողներով, ոչ մի շանս չի տվել Լոս Անջելեսին՝ հաղթելով 94:68 հաշվով:

Տղամարդկանց մրցաշարին մասնակցում են 39 թիմեր, որոնք բաժանված են 8 ենթախմբերի: Հանդիպումներն ընթանում են ԵՊՀ-ի, Հայ-Ռուսական (Սլավոնական) համալսարանների ու «Դինամո» մարզադահլիճներում:

Հանդիպման ընթացքին հետեւել են սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանն ու Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին