Ապրիլ 25, 2024
724 դիտում

Արցախի ու Աջափնյակի թիմերը 2-րդ հաղթանակն են տարել Հայաստանի Մ-16 տ. հանդբոլի առաջնությունում


Լուսանկարը` Մեդիամաքս


«Դինամո» մարզասրահում շարունակում է ընթանալ մինչեւ 16 տարեկան հանդբոլիստների Հայաստանի առաջնության եզրափակիչ փուլի մրցաշարը:

Մրցումների երկրորդ օրն առաջինը խաղահրապարակ են դուրս եկել Արցախի ու Վանաձորի թիմերը: Արցախցի հանդբոլիստները կարողացել են համախմբվել, ու հաշվի մեջ հետ լինելով, հաղթել  24:23 հաշվով: Սա նրանց երկրորդ անընդմեջ հաղթանակն էր:

Հանդբոլի մասնագիտացված դպրոցի թիմն էլ 20:24 զիջել է Աջափնյակին:

Լարված պայքարում է ընթացել Շենգավիթի ու Ալավերդու  թիմերի դիմակայությունը, որում 19:17 հաշվով հաղթել են երեւանցիները:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին