Ապրիլ 25, 2024
990 դիտում

Հայաստանը միանալու է սպորտի ոլորտում կոռուպցիայի դեմ պայքարի 1-ին Եվրոպական կոնվենցիային


Լուսանկարը` http://www.vestikavkaza.ru


Սեպտեմբերի 18-ին շվեյցարական Մակոլին քաղաքում եվրոպական երկրների սպորտի նախարարները Շվեյցարիայի սպորտի դաշնային կենտրոնում քննարկելու են սպորտին վերաբերվող տարաբնույթ հարցեր:

Mediamax Sport-ի թղթակցի հետ զրույցում Հայաստանի սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության մամուլի քարտուղար Աստղիկ Մարտիրոսյանն ասել է, որ այսօր նախարար Գաբրիել Ղազարյանը մեկնել է Շվեյցարիա՝ մասնակցելու այդ հանդիպմանը:

Նախատեսվում է, որ Հայաստանը 10 այլ երկրների հետ միանալու է սպորտի ոլորտում կոռուպցիայի դեմ պայքարի առաջին համատեղ Երոպական կոնվենցիային:

Եվրոպական Խորհրդի կազմակերպած  միջոցառման ժամանակ քննարկվելու են սպորտում կոռուպցիայի դեմ պայքարն ու համաեվրոպական սպորտային համագործակցությունը:

Խոսվելու է նաեւ արգելված նյութերի դեմ համատեղ պայքար ծավալելու անհրաժեշտության մասին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին