Ապրիլ 20, 2024
1021 դիտում

Նանջինգյան Օլիմպիադայի թիմային հաշվարկում Հայաստանը 29-30-րդ տեղերն է կիսել


Լուսանկարը` http://www.nanjing2014.org


Նանջինգում ավարտված 2-րդ ամառային պատանեկան Օլիմպիական խաղերում հայ մարզիկները նվաճել են 7 մեդալ:

204 երկրների 3808 մարզիկների պայքարում Հայաստանի ներկայացուցիչները հայրենիք կվերադառնան 2 ոսկե, 2 արծաթե ու 3 բրոնզե մեդալներով:

Օլիմպիադայի հաղթողի կոչումը նվաճել են ծանրորդներ  Հակոբ Մկրտչյանն (77 կգ) ու Սիմոն Մարտիրոսյանը  (+ 85 կգ): Արծաթե մեդալակաիրներ են դարձել հրաձիգ Հրաչիկ Բաբայանն ու հունահռոմեական ոճի ըմբիշ Զավեն Միքայելյանը(58 կգ): Իսկ բրոնզե մեդալների արժանացել են բռնցքամարտիկ Նարեկ Մանասյանը (81 կգ), ազատ ոճի ըմբիշներ Վաղինակ Մաթեւոսյանն (54 կգ) ու Սարգիս Հովսեփյանը (76 կգ):

Մեդալների ոչ պաշտոնական թիմային հաշվարկում Հայաստանի Օլիմպիական հավաքականը 29-30-րդ տեղերն է կիսել Սլովենիայի հետ: Մեդալային հաշվարկում առաջատարը տանտերերն են, չինացիները նվաճել են 65 մեդալ:

Հայաստանի հավաքականը Երեւան է վերադառնալու օգոստոսի 30-ին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին