Ապրիլ 25, 2024
1042 դիտում

Երեւանում ընթացող Tennis Europe 16 մրցաշարում հաջող են հանդես գալիս Հայաստանի ներկայացուցիչները


Լուսանկարը` Մեդիամաքս


Երեւանում շարունակվում է ընթանալ Tennis Europe 16 տղաների եւ աղջիկների մրցաշարը:

Այս տարիքային խմբում հաջող են հանդես գալիս հայ թեննիսիստները, որոնք գրեթե բոլորն էլ  հաղթահարել են առաջին փուլի արգելքը:

Միջազգային մրցաշարի 1/8 եզրափակիչ են անցել Դավիթ Եդիգարյանը, Մուշեղ Վարդազարյանը, Դանիել Կարապետյանը, Հրաչ Խաչատրյանը եւ Արեգ Ստեփանյանը:

Հայ թենիսիտուհիներից հաջորդ փուլում հանդես գալու իրավունք են վաստակել բոլորը՝ Լինդա Օհանյանը, Լուսինե Չոբանյանը, Անի Սաֆարյանը, Մարինա Դավթյանը եւ Տաթեւիկ Հովհաննիսյանը:

1/8 եզրափակչի հանդիպումները մեկնարկելու են այսօր Երեւանի ժամանակով ժամը 10:00-ին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին