1045 դիտում

Հայաստանի բադմինթոնի հավաքականը ԱՊՀ-ի դպրոցականների փառատոնում գրավել է 3-րդ տեղը


Լուսանկարը` topnews.in


Հայաստանի բադմինթոնի պատանեկան հավաքականը Կազանում ապրիլի 20-27-ն ընթացող ԱՊՀ երկրների դպրոցականների 2-րդ փառատոնում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը:

Հայաստանի թիմի կազմում ելույթ են ունեցել Քնարիկ Մարգարյանը, Անահիտ Մանուկյանը, Վարդան Կիրակոսյանն ու Արման Վարդանյանը: Այս մասին Mediamax Sport-ի թղթակցին ասել է Հայաստանի բադմինթոնի ֆեդերացիայի նախագահ Հրաչյա Պողոսյանը:

Այսօրվանից հայ բադմինթոնիստներն իրենց ելույթներն են սկսելու անհատական մրցաշարում:

Փառատոնի մրցումներն անցկացվում են նախորդ տարի Համաշխարհային ուսանողական խաղերի համար կառուցված սպորտային շինություններում:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին