Ապրիլ 25, 2024
2280 դիտում

Հայաստանի սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար կնշանակվի Գաբրիել Ղազարյանը


Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար կնշանակվի Գաբրիել Ղազարյանը
Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար կնշանակվի Գաբրիել Ղազարյանը

Լուսանկարը` Facebook


Հայաստանի սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունը կունենա նոր ղեկավար:

Sport Mediamax-ի հավաստի տեղեկություններով, նոր նախարար է նշանակվելու Օլիմպիական կոմիտեի սպորտվարչության պետ Գաբրիել Ղազարյանը:

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության մամուլի քարտուղար Տիգրան Ուրիխանյանը Sport Mediamax-ի թղթակցի հետ զրույցում ասել է, որ Ղազարյանի նշանակման տեղեկությունը կարող են հաստատել կամ հերքել ավելի ուշ:

Իսկ Գագիկ Ծառուկյանի խոսնակ Իվետա Տոնոյանն էլ նշել է, որ Գաբրիել Ղազարյանը ԲՀԿ-ական չէ. «Ամեն դեպքում, ես նման ինֆորմացիայի չեմ տիրապետում, ու մեր կուսակցությունում նման անունով մարդ չկա»:

Գաբրիել Ղազարյանը Օլիմպիական կոմիտեի սպորտվարչության պետն է, ջրացատկի ֆեդերացիայի նախագահն ու բասկետբոլի ֆեդերացիայի նախագահական կազմի անդամ:

Ղազարյանն այս պաշտոնում փոխարինելու է Յուրի Վարդանյանին, որը նշանակվել էր 2013 թվականի մայիսին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին