exclusive
29600 դիտում

Մեկ կադրում. Լենինական-Կիրովական դահուկավազքի մասնակիցները



Այն, որ Հայաստանում ձմեռային մարզաձեւերով այսօր քիչ են զբաղվում, չի նշանակում, որ ժամանակին փորձեր չեն արվել այն զարգացնելու ու մասսայականացնելու համար:

Mediamax Sport-ի «Մեկ կադրում» շարքն այս անգամ անդրադարձել է մի լուսանկարի, որն արվել է հեռավոր 1933 թվականին:

Հայաստանում Խորհրդային կարգերի հաստատումից հետո ակտիվորեն զարգացել է նաեւ մարզական կյանքը: Սկզբնական շրջանում տարբեր խմբակներում ընդգրկվել են սովորական մարդիկ, ովքեր աշխատանքից հետո հավաքվել են ու մարզումներ անցկացրել:

Շիրակում, որտեղ տարվա մեծ մասը ցուրտ է ու ձյան շերտը համեմատաբար բարձր, Հայաստանի մարզական ղեկավարները որոշել են զարգացնել ձմեռային մարզաձեւերը, ավելի կոնկրետ՝ դահուկասպորտը:

Այս լուսանկարն արվել է 1933-ին ու պահվում է ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտում: Նկարված են այն դահուկորդները, ովքեր մասնակցել են Լինինական-Կիրովական դահուկավազքին ու հաղթահարել են մրցատարածությունը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին