Ապրիլ 25, 2024
exclusive
55089 դիտում

Մեկ կադրում. Տիգրան Պետրոսյանը՝ Մարտիրոս Սարյանի կտավում


Լուսանկարը` Շախմատի տան արխիվից

Լուսանկարը` «Տիգրան Պետրոսյան» գրքից


1963 թվականին Տիգրան Պետրոսյանը Մոսկվայում անցկացված Աշխարհի չեմպիոնական թագի համար պայքարում 12,5:9,5 հաշվով հաղթեց Միխայիլ Բոտվիննիկին ու առաջին անգամ հռչակվեց Աշխարհի չեմպիոն: Ցնծությունն ու ոգեւորությունն այդ օրերին Հայաստանում անհավանական էին:

Mediamax Sport-ի «Մեկ Կադրում» շարքում ներկայացնում ենք Պետրոսյանի հաղթական վերադարձից հետո նրա ու Մարտիրոս Սարյանի հանդիպման լուսանկարը:

Պատմում է Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանի գլխավոր ֆոնդապահ ու մեծ նկարչի թոռնուհի Սոֆյա Սարյանը:

Լուսանկարն արվել է Սարյանի արվեստանոցում 1963 թվականին: Այդ տարի Պետրոսյանը կարեւոր մրցամարտի պետք է մասնակցեր ու Սարյանն անպայման ուզում էր, որ նա հաղթանակ գրանցի: Պետրոսյանին քաջալերելու համար մինչ մեկնելը նշխար էր ուղարկել նրան հետեւյալ գրությամբ՝ «Հացն ու գինին, տեր կենդանին»:

Տիգրան Պետրոսյանին հաջողվեց մեծ նվաճման հասնել, ու երբ նա վերադարձավ Մոսկվայից, Սարյանը հյուրընկալեց Աշխարհի չեմպիոնին ու նկարեց:

Լուսանկարում աշխատանքային պրոցեսն է, կադրում է հայտնվել նաեւ թանգարանի ներկայիս տնօրեն, Սարյանի թոռնուհի Ռուզան Սարյանը:

Լուսանկարը` «Տիգրան Պետրոսյան» գրքից


Իսկ սա արդեն պատրաստի կտավն է: Վարպետը հիանալի հնարք է կիրառել. Պետրոսյանի հոնքերը հիշեցնում են մեծ ու փոքր Մասիսները, որոնք պատկերված են վերին աջ անկյունում:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին