Ապրիլ 19, 2024
exclusive
16906 դիտում

Մեկ կադրում. «Բարսելոնայի» Մ-12 տ. ֆուտբոլիստների մեծահոգի քայլը


Լուսանկարը` fcbarcelona.cat

Լուսանկարը` fcbarcelona.cat

Լուսանկարը` jr-soccer.jp

Լուսանկարը` cbarcelona.cat

Լուսանկարը` Facebook

Լուսանկարը` Twitter


«Բարսելոնայի» Մ-12 տարեկանների թիմը պարզապես տաղանդավոր ֆուտբոլիստների խումբ չէ: Թեեւ նրանք դեռ բավականին փոքր են, սակայն գիտեն, ինչպես կարեկցել ու աջակցել մյուսներին:

Նրանք կապտանռնագույնների մեծ ֆուտբոլիստների՝ Կրոյֆի, Գվարդիոլայի, Պույոլի, Խավիի, օրինակով են սովորել հարգել մրցակիցներին: Ներկայիս կազմի խաղացողներն էլ շարունակում են փոքրիկներին փոխանցել ոչ միայն սերը ֆուտբոլի ու հաղթանակների նկատմամբ:

Mediamax Sport«Մեկ կադրում» Laureus-ի կողմից 2017-ի  լավագույն սպորտային պահ մրցանակը ստացած «Բարսելոնայի» Մ-12 տարեկաններն են:

Junior Soccer World Challenge-ի եզրափակչում «Բարսելոնայի» թիմը նվազագույն հաշվով առավելության հասավ ճապոնական «Օմիյա Արդիյայի» նկատմամբ ու նվաճեց հաղթողի կոչումը:

Այն նույն պահին, երբ կապտանռնագույնները ցնծության մեջ էին ու տոնում էին իրենց նվաճումը, ճապոնացիներն արցունքն աչքերին  պատրաստվում էին լքել խաղադաշտը:

Բայց կատալոնացի երեխաներն իրենց իսկական մեծերի պես պահեցին, նրանք մոտեցան ու գրկեցին մրցակիցներին՝ սփոփանքի խոսքեր ասելով:

Մոնակոյում կայացած մրցանակաբաշխության ժամանակ Laueus-ի մրցանակն իր թիմին հանձնեց  Կառլես Պույոլը: «Տղաները ցույց տվեցին մեր ակումբի արժեքները, հարգանքն ու արդար խաղի նկատմամբ վերաբերմունքը»,- ասաց Մ-12 տ. թիմի մարզիչ Սերգի Միլան:

Հիմա ֆուտբոլիստներից շատերն արդեն հանդես են գալիս մինչեւ 14 տարեկանների թիմում, եւ ով գիտի, հնարավոր է մոտ ապագայում հենց նրանք համալրեն «Բարսելոնայի» գլխավոր թիմը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին