exclusive
16934 դիտում

Մեկ Կադրում. Թե ինչպես Ալեքսանյանը սափրեց Գիլոյանի գլուխը


Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս


Ռիոյի Օլիմպիական խաղերը բազմաթիվ անմոռանալի պահեր են պարգեւել հայ մարզիկներին ու երկրպագուներին: Բայց այս խաղերը Հայաստանի համար բացառիկ են եղել ոչ միայն 20 տարվա դադարից հետո նվաճված ոսկե մեդալով:

Այսօր հենց դրա մասին էլ Mediamax Sport-ը պատմելու է իր «Մեկ կադրում» շարքում:

Դժվար է գտնել որեւէ հայ մարզասերի, որը չի ճանաչում մարզական մեկնաբան Կարեն Գիլոյանին: Իսկ նրա խոստումի մասին հայտնի դարձավ 2008 թվականի Պեկինի Օլիմպիական խաղերի ժամանակ: Նա հրապարակավ հայտարարեց, որ կսափրի գլուխը, եթե հայ մարզիկներից որեւէ մեկին հաջողվի ոսկե մեդալակիր դառնալ:

Գիլոյանը ստիպված եղավ սպասել երկու Օլիմպիական խաղեր շարունակ, մինչեւ որ 2016-ին Արթուր Ալեքսանյանը վերջապես հասավ ոսկե մեդալին:

Օգոստոսի 16-ին նա մինչեւ 98 կգ քաշայինների եզրափակչում առավելության հասավ կուբացի Դանիել Լուգոյի նկատմամբ, իսկ դրանից մեկ ժամ էլ չանցած արդեն Կարիոկա-2 արենայի բակում սափրում էր Գիլոյանի գլուխը՝ գրավելով ոչ միայն հայ, այլեւ արտասահմանցի լրագրողների ուշադրությունը:

Մարզական մեկնաբանը հավատում էր հայ մարզիկների հաջողությանն ու սպասում, որ Ռիոյից առանց մազերի կվերադառնա, հենց նա էլ իր հետ բերել էր սափրիչ սարքը:

Նորընծա Օլիմպիական չեմպիոնը մեծ վարպետությամբ՝ 3 րոպեից էլ շուտ կատարեց առաջադրանքը:

«Խոստացել եմ, չեմ կարող խոսքիս տերը չլինել»,- Ալեքսանյանի աշխատելու ընթացքում ասաց Գիլոյանը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին