Ապրիլ 19, 2024
exclusive
20133 դիտում

Մեկ կադրում. 17-ամյա Պելեի խոստումն ու հաղթանակը


Լուսանկարը` Getty images


1958 թվականի հունիսի 29-ին Բրազիլիայի ֆուտբոլի հավաքականը 5:2 հաշվով հաղթեց Շվեդիային ու դարձավ Աշխարհի չեմպիոն:

Այս եզրափակչում գրանցվեցին մի քանի ռեկորդներ: Առաջինն, իհարկե, 17-ամյա Պելեի գոլերն էին: Այդ տարիքում ոչ մի ֆուտբոլիստի չի հաջողվել եզրափակչում գոլի հեղինակ դառնալ, իսկ Պելեն 1958-ին խփել է միանգամից երկու գնդակ:


«1950 թվականին Բրազիլիայի հավաքականն ԱԱ-ի եզրափակչում պարտվեց Ուրուգվային: Առաջին անգամ տեսա, թե ինչպես է հայրս լաց լինում: Հիշում եմ, նրան ասացի, որ իր համար հաղթելու եմ Աշխարհի առաջնությունում: Այդ պահին մտքիս ուրիշ բան չեկավ»,- պատմել է Պելեն:


8 տարի անց նա կատարեց խոստումն ու նվաճեց Աշխարհի գավաթը:


«Հաղթանակից հետո միայն ընտանիքիս մասին էի մտածում, գիտե՞ն որ չեմպիոն եմ դարձել: Ուզում էի խոսել ծնողներիս հետ, բայց հեռախոս չկար ու միայն մտքիս մեջ կրկնում էի «այս մասին պետք է պատմեմ հայրիկիս»: Միայն մի քանի օր հետո ռացիայով խոսացի նրա հետ ու ասացի, թե տեսե՞լ է ինձ արդյոք Շվեդիայի թագավորի հետ»,- ինքնակենսագրականում գրել է ֆուտբոլիստը:


Բրազիլիայի հավաքականին հայրենիքում դիմավորել են որպես հերոսների: Իսկ Պելեն արդեն դարձել էր ազգային հպարտություն. «Վերջապես հանդիպեցի հայրիկիս: Ու կրկին նրա աչքերում արցունքներ էին, բայց այս անգամ ուրախության»:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին