Ապրիլ 20, 2024
exclusive
52885 դիտում

Մեկ Կադրում. Վարդանյանի ելույթն ու Դեմիրճյանի անկեղծ ժպիտը


Լուսանկարը` Տրամադրել է Էդվին Գրիգորյանը


1983 թվականին Հայաստանում իսկական տոն էր, վերջապես երկար աշխատանքներից ու սպասումներից հետո շահագործման էր հանձնվում երկրի ամենամեծ համալիրը:

Ծիծեռնակաբերդի բլրի վրա կառուցվել էր ԽՍՀՄ-ի լավագույն ու ամենագեղեցիկ մարզահամերգային համալիրներից մեկը՝ իրականություն դարձնելով երեւանցիների երազանքը:

Mediamax Sport«Մեկ կադրում» շարքում ներկայացնում է համալիրի սպորտային մասի բացման ժամանակ արված լուսանկարներից մեկը:

Թեեւ համալիրի պաշտոնական բացումը կայացավ 1984-ին, սակայն դրանից դեռ մեկ տարի առաջ տեղի էր ունեցել սպորտային հատվածի բացումը:

Միջոցառմանը ներկա էին բարձրաստիճան մի շարք պաշտոնյաներ, Սովետական Հայաստանի կառավարության անդամներ, տիտղոսակիր մարզիկներ, ՀԿԿ կենտկոմի առաջին քարտուղար Կարեն Դեմիրճյանը, ում ջանքերով ու համառությամբ էլ կառուցվել էր համալիրը:

Արարողության ժամանակ բոլոր մարզիկների անունից ելույթով հանդես եկավ Եվրոպայի 5-ակի, այդ պահին Աշխարհի 5-ակի (ծանրորդը հետագայում ոսկիների թիվը հասցրեց 7-ի) ու Օլիմպիական խաղերի չեմպիոն Յուրի Վարդանյանը:

Բանն այն է, որ առավել կարեւոր էր ավելի շուտ շահագործման հանձնել սպորտային դահլիճը: 1983-ի հոկտեմբերին Երեւանում պետք է կայանար ծանրամարտի Աշխարհի առաջնությունը, որին մասնակցելու էին 37 երկրի 187 մարզիկներ: Սակայն առաջնությունը տեղափոխվեց Մոսկվա:

Այդ առաջնությունում հայ ծանրորդներից 3-ը՝ Օգսեն Միրզոյանը (56 կգ), Յուրի Սարգսյանն (60 կգ) ու Յուրի Վարդանյանը (82,5 կգ) ոսկե մեդալակիրներ դարձան:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին