exclusive
18996 դիտում

Մեկ կադրում. Մարկարովի 70-ամյակի հայտնի հյուրերը


Լուսանկարը` Photolure


2012 թվականի հունիսի 20-ին Երեւանում կայացավ ֆուտբոլային հանդիպում՝ նվիրված Էդուարդ Մարկարովի 70-ամյակին:

«Մեկ կադրում» շարքն այս անգամ անդրադարձել է այդ գեղեցիկ միջոցառմանը:

Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտում հավաքվել էին ֆուտբոլիստի ընտանիքի անդամները, նրա խաղընկերներն ու բազմաթիվ երկրպագուներ:

Հայաստանի ու Ռուսաստանի վետերանների միջեւ կայացավ հանդիպում, որն
ավարտվեց 7:7 հաշվով: Իսկ Հայաստանի կազմում երկրորդ գոլի հեղինակը դարձավ հենց Մարկարովը:

Այդ օրը ստադիոնում հանդես եկան Ալյոշա Աբրահամյանը, Հովհաննես Զանազանյանը, Նորայր Մեսրոպյանը, Արկադի Անդրեասյանը, Նիկոլայ Ղազարյանը, Վալերի Նովիկովը, Սերգեյ Գորլուկովիչը, Յուրի Կովտունը, Ֆյոդոր Չերենկովը եւ նախկին ԽՍՀՄ-ում հայտնի այլ ֆուտբոլիստներ:

«Այսպիսի միջոցառումներ պետք է շատ կազմակերպվեն, որպեսզի մեր վետերանները չմոռացվեն»,- խոստովանել էր Մարկարովը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին