exclusive
53416 դիտում

Մեկ կադրում. Արոնյանի ու Կրամնիկի առաջին հանդիպումը Երեւանում


Լուսանկարը` Արոնյանի արխիվից


1996 թվականին Երեւանն ընդունել էր շախմատի համաշխարհային Օլիմպիադան: Մարզահամերգային համալիրում միմյանց դեմ մրցում էին աշխարհին հայտնի շատ շախմատիստներ:

Դեռ պատանի Լեւոն Արոնյանը նույնպես ընդգրկված էր մրցաշարում, եւ այս լուսանկարի պատմությունը նա ներկայացնում է Mediamax Sport«Մեկ կադրում» շարքում:

Այդ ժամանակ ես Հայաստանի 2-րդ թիմում էի հանդես գալիս: Քույրիկս մի քանի լեզուներ գիտեր ու Օլիմպիադայի ժամանակ թարգմանիչ էր աշխատում:

Հայտնի շախմատիստներ էին ժամանել Երեւան, ու նա հասցրել էր շատերի հետ նկարվել: Վլադիմիր Կրամնիկն այդ ժամանակ իսկական աստղ էր, բնականաբար, մենք մոտիկից դեռ ծանոթ չէինք: Ես մի քիչ ամաչում էի, բայց քույրիկս մոտեցավ նրան ու խնդրեց նկարվել:

Այդ ժամանակ չէի էլ պատկերացնի, որ մի օր կընդգրկվեմ ուժեղագույն շախմատիստների կազմում ու պարտիաներ կունենամ նրա դեմ:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին