Ապրիլ 19, 2024
exclusive
22863 դիտում

Մեկ կադրում. Վիկ Դարչինյանի հաղթանակն ապրիլի 24-ին


Լուսանկարը` Sho.com

Լուսանկարը` Sho.com


2011 թվականի ապրիլի 24-ին ԱՄՆ-ում Վիկ Դարչինյանը տոնեց հերթական հաղթանակն ու վերադարձրեց IBO վարկածով չեմպիոնական գոտին:

Mediamax Sport«Մեկ կադրում» շարքում պատմելու ենք այս շատ կարեւոր օրվա ու մենամարտի մասին:

Լոս Անջելեսի «Nokia Theater»-ում Վիկ Դարչինյանը հանդիպում էր Յոնի Պերեսին: Նա ռինգ դուրս եկավ «1915» գրությամբ կիսավարտիքով: Առաջին րոպեներից պարզ դարձավ, որ հայ բռնցքամարտիկը մտադիր է մրցակցին նոկաուտի ենթարկել: Դարչինյանի հզոր հարվածներից մեկից հետո Պերեսը չկարողացավ ոտքի վրա մնալ եւ նոկդաունի ենթարկվեց:

Հանդիպումը տեւեց 5 ռաունդ, երբ մրցավարը կոլումբացու ունքը պատռվելու պատճառով դադարեցրեց մենամարտը:

Ասուլիսի ժամանակ Դարչինյանը հայտարարել է, որ հաղթանակը նվիրում է Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին: Այնուհետեւ բռնցքամարտիկը մասնակցել է Լոս Անջելեսում կազմակերպված Ցեղասպանությանը նվիրված երթին:

«Ապրիլի 24-ը՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը, հատուկ տեղ ունի իմ բոլոր հայրենակիցների կյանքում: Ես ցանկանում էի, որպեսզի բոլորը զգան, թե ինչքան շատ էի մոտիվացված այս մենամարտում»,- խոստովանել էր Դարչինյանը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին