Ապրիլ 16, 2024
exclusive
23703 դիտում

Մեկ կադրում. Ռոման Բերեզովսկու անսպասելի կարմիր քարտը


Լուսանկարը` Photolure


2012 թվականի Եվրոպայի առաջնության ընտրական փուլը Հայաստանի հավաքականն ավարտեց Իռլանդիայի դեմ խաղով:

Բոլոր հայ ֆուտբոլասերներն են հիշում հանդիպումը, քանի որ հենց այս մրցաշարում էր, որ մեր թիմը կարող էր ԵՎՐՈ-ի եզրափակիչ փուլի ուղեգիր ձեռք բերել:

Ռոման Բերեզովսկու հայացքը ֆիքսեցին ֆոտոլրագրողները, որը եւ դարձավ այսօրվա մեր «Մեկ կադրում» շարքի պատմության առիթը:

Հայաստանի հավաքականի հրաշալի մրցաշրջանը, թվում էր, ավարտվելու է ԵՎՐՈ-2012-ի եզրափակիչ փուլ դուրս գալով: Այդպիսի տրամադրվածությամբ էլ խաղադաշտ էին դուրս եկել մեր ֆուտբոլիստները: Սակայն առաջին իսկ խաղակեսում ամեն ինչ փոխվեց:

Իսպանացի մրցավար Իտուրալդո Գոնսալեսի «թեթեւ ձեռքով» կարմիր քարտ ստացավ Ռոման Բերեզովսկին: Մեր ամենահուսալի խաղացողը, ով շատ դեպքերում է փրկել Հայաստանի հավաքականը, փորձում էր համոզել մրցավարին, որ խախտում չի կատարել: Նրան միացան նաեւ խաղընկերները, սակայն Գոնսալեսն արդեն կայացրել էր որոշումը: Ըստ նրա՝ Բերեզովկսին դարպասային հրապարակից դուրս ձեռքով էր խաղացել: 

Մեր թիմը պարտվեց 1:2 հաշվով, սակայն այդ հանդիպումն ու ողջ մրցաշրջանը մինչ այսօր հիշում են բոլոր հայերը:

Չարաբաստիկ Իռլանդիա-Հայաստան խաղի մասին ամիսներ անց Բերեզովսկին ասել էր. «Ինձ ուրախացնում է այն, որ ֆուտբոլի մասնագետները եւ երկրպագուները հիշում են մեր լավագույն խաղը: Իհարկե, շատ ցավալի էր, որովհետեւ կարող էինք առաջ շարժվել: Ափսոս, չստացվեց»:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին