Ապրիլ 23, 2024
exclusive
13325 դիտում

Մեկ կադրում. Ի՞նչ էր փնտրում Պետր Չեխը հանրապետական ստադիոնում


Լուսանկարը` Photolure


2013 թվականի մարտի 26-ին Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը Երեւանում հանդիպեց Չեխիայի ընտրանու հետ:

«Մեկ կադրում» շարքն այս անգամ ներկայացնում է խաղից մեկ օր առաջ Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտում չեխերի ունեցած բաց մարզումից մի դրվագ:

Բազմաթիվ ֆոտոլրագրողներ այդ օրը նկարում էին այն հայտնի ֆուտբոլիստներին, ովքեր եվրոպական ակումբներում հրաշալի հանդիպումներ են անցկացնում: Բնականաբար, դրանց թվում էր նաեւ դարպասապահ Պետր Չեխը:

Photolure-ի մեր գործընկեր Վահրամ Բաղդասարյանը հասցրել է ֆիքսել ոչ միայն զուտ մարզումային պրոցեսը: Դրվագներից մեկում դաշտից դուրս գլորված գնդակը հայտնվել է փոսի մեջ, իսկ Չեխն արագ դուրս է բերել այն ու թիմակիցների հետ շարունակել աշխատանքը:

Կարծես, նրան խորհուրդներով օգնել է նաեւ ստադիոնի աշխատակցուհին:)

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին