Ապրիլ 24, 2024
exclusive
13189 դիտում

Մեկ կադրում. Լեոնովը, Հովհաննիսյանն ու Դասաեւը


Լուսանկարը` sports.ru


Ֆուտբոլն այն եզակի մարզաձեւերից է, որ կարողանում է համախմբել տարբեր ոլորտի ներկայացուցիչների:

Նկարը, որը «Մեկ կադրում» ներկայացնում ենք ձեզ, կինո-ֆուտբոլ կապի մասին է:

Տարբեր ոլորտի ներկայացուցիչներ յուրովի են ընկալում ու սիրում ֆուտբոլը: Նրանիցից շատերը դառնում են այս կամ այն թիմի նվիրված երկպրագու, որոշներն էլ պարզապես սիրում են գեղեցիկ խաղ դիտել:

Ֆուտբոլի մեծ երկրպագու է եղել նաեւ դերասան Եվգենի Լեոնովը: Ասում են, թե Լեոնովն ազատ ժամանակ հաճույքով է ներկա եղել իր սիրելի Մոսկվայի «Դինամոյի» եւ ԽՍՀՄ հավաքականի հանդիպումներին:

Բացի ստադիոններից նա հաճախ այցելել է նաեւ մարզումային բազա ու հանդիպել ֆուտբոլիստների հետ:

Այս նկարն արվել է 1982 թվականին ԽՍՀՄ-ի հավաքականի բազայում: Իսպանիայում կայանալիք Աշխարհի առաջնությունից առաջ Լեոնովն այցելել է թիմին ու շփվել մարզիկների հետ:

Իսկ կադրում նրա հետ մեր Խորեն Հովհաննիսյանն ու դարպասապահ Ռինատ Դասաեւն են:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին