exclusive
10000 դիտում

Մեկ կադրում. Անկոտրում վիկինգների պարը


Լուսանկարը` Facebook


Իսլանդիան հետաքրքիր ու յուրահատուկ ֆուտբոլի հավաքական ունի: Իսլանդացիները դա ապացուցեցին 2016-ի ամռանը Ֆրանսիայում կայացած ֆուտբոլի Եվրոպայի առաջնության ժամանակ:

Mediamax Sport«Մեկ կադրում» շարքում այս անգամ ներկայացնում ենք ԵՎՐՈ-ում իսլանդական թիմի յուրահատուկ արարողակարգի մասին:

Իսլանդիան, որը նախապես ԵԱ-ի հետնապահների թվին էր դասվում, հասավ մինչեւ 1/4 եզրափակիչ ու գերեց միլիոնավոր երկրպագուների սրտերը:

Հեռավոր ու ցուրտ կղզու բնակիչները, որտեղ հրաբուխներն ավելի շատ են քան ֆուտբոլիստները, առաջին անգամ էին հայտնվել նման մեծ մրցաշարի եզրափակիչ փուլում:

Բայց վիկինգներին հաջողվեց թիմային ոգի ու համախմբվածություն ցույց տալ: Հենց նրանք Եվրոպային ցույց տվեցին իրենց հայտնի «Հու»-ն ու սովորեցրին, թե ինչպես կարելի է այդքան միասնական դառնալ տրիբունաների հետ:

Յուրաքանչյուր հաղթանակից հետո Իսլանդիայի ֆուտբոլիստները մոտենում էին իրենց երկրպագուների սեկտորին ու միասին կատարում այդ յուրահատուկ արարողակարգը՝ թմբուկների հարվածների ներքո նրանք բարձրացնում էին ձեռքերն ու ծափահարում:

Ասում են, հնում մենամարտերից առաջ վիկինգները հաղթանակի էին տրամադրվում՝ «Հու» գոռալով: Նրանք փորձում էին արտաբերել գեյզերների ձայները:

Առաջին անգամ իսլանդական «Ստյարնանի» հետ Եվրոպայի լիգայի խաղում շոտլանդական «Մոտերուելի» ֆուտբոլիստներն են այդ վանկարկումներն օգտագործել: Իսլանդացիները թույլտվություն են խնդրել այն նաեւ իրենց հանդիպումների ժամանակ կատարել, այնուհետեւ այդ ավանդույթը տեղափոխել են ազգային հավաքականի ելույթների տրիբունաներ:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին