Ապրիլ 24, 2024
exclusive
13127 դիտում

Մեկ կադրում. Աշխարհի երկու չեմպիոնի վերադարձը


Լուսանկարը` Photolure


Մեր հունահռոմեական ոճի հավաքականն արդեն երկար տարիներ է բոլոր մրցաշարերից պարտադիր վերադառնում է մեդալներով:

Սակայն 2014-ին մեր թիմի համար Աշխարհի առաջնությունն աննախադեպ ստացվեց: Մենք ունեցանք միանգամից երկու չեմպիոն՝ Արսեն Ջուլֆալակյանն ու Արթուր Ալեքսանյանը:

«Մեկ կադրում» շարքում այս անգամ հյուրընկալել ենք թիմի գլխավոր մարզիչ Լեւոն Ջուլֆալակյանին:

Երբ հաղթանակած ես վերադառնում հայրենիք, այնքան դրական էմոցիաներ ես ունենում, որ բառերով նկարագրել չես կարող:

Բոլոր մեդալներն էլ ինձ համար կարեւոր են, բայց այդ անգամ մենք երկու չեմպիոն էինք տվել: Միայն մեր թիմն էր նման արդյունք գրանցել:

Տրամադրությունը շատ բարձր էր, ուրախ էինք բոլորս:  Այդքան մարդ տեսնելով՝ հասկանում ես, որ այդ հաղթանակով մի պահ նրանց կտրել ես հոգսերից ու ուրախացրել: Սա շատ կարեւոր է ինձ համար:

Ֆոտոլրագրողները նկարում են, բայց բացարձակ չես մտածում, թե ինչպես պահես քեզ, ուղղակի ապրում ես այդ պահը բոլոր մարդկանց հետ:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին