exclusive
7215 դիտում

Կյանքը սպորտի ռիթմով. Street Workout


Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս


Եթե պարզապես ցանկանում եք զբաղվել սպորտով, ունենալ գեղեցիկ կառուցվածք կամ էլ առողջ լինել, սակայն տարբեր խնդիրների պատճառով չեք հաճախում մարզասրահ, ապա Street Workout մարզաձեւը ձեզ համար է:

Պետք է պարզապես դուրս գալ տնից, շատ մարզվել, ֆիզիկապես ուժեղանալ ու աստիճանաբար տիրապետել Street Workout-ի ճարպիկ հնարքներին:

Mediamax Sport-ն ու Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունը շարունակում են ներկայացնել «Կյանքը սպորտի ռիթմով» նախագիծը, որն այս անգամ նվիրել ենք  Street Workout-ին:

Street Workout-ը մեր երկրում սկսել է զարգանալ 2012 թվականից եւ այս կարճ ժամանակահատվածում հասցրել է տարածվել, մարզվողների թիվը հասել է շուրջ 1000-ի, կազմակերպվում են տարբեր առաջնություններ, Երեւանում ու այլ քաղաքներում բացվում են նոր հարթակներ:

Street Workout հայաստանյան ֆեդերացիայի ղեկավար Արթուր Հարությունյանը նշում է, որ իրենք բոլորն էլ սովորական մարդիկ են, պարզապես նախընտրում են մարզվել եւ առողջ լինել:

«Ուղղակի մեր բակերում մարզումներ ենք անցկացնում, ուժային տվյալները հասնում ենք բարձր մակարդակի ու կարողանում ենք մրցման մասնակցել: Սա հրաշալի միջոց է առողջ լինելու եւ անվճար մարզվելու համար: Մեր թիմով գնում ենք տարբեր քաղաքներ ու բաց միջոցառումներ ենք անում, մարդիկ հետաքրքրվում են, նրանցից շատերը սկսում են մարզվել հետագայում: Սա հրաշալի միջոց է առողջ լինելու համար»,- ասում է Հարությունյանը:

Լուսանկարը` Մեդիամաքս


Street Workout-ի սիրահարները պարզապես չեն մարզվում, նրանք կազմակերպում են մասսայական մարզումներ, անում են հնարավորը, որ տարբեր երիտասարդների ընդգրկեն իրենց շարքերում, քարոզում են առողջ ապրելակերպ:

Ֆեդերացիայի ղեկավարման խորհրդի նախագահ Ղազար Հակոբյանն իր թիմի հետ փորձում են Հայաստանի բոլոր մարզերում զարգացնել մասսայական սպորտը, որպեսզի երիտասարդները վարեն առողջ ապրելակերպ ու միշտ մարզվեն:

«Մենք տեղում չենք մնում, փորձում ենք գտնել ինչ-որ նոր բաներ, առաջ շարժվել: Մասսայական սպորտը պետք է զարգացնենք, բոլորին հասանելի դարձնենք: Ցավոք, բյուջե չունենք, մեր միջոցներով կամ արտասահմանում ապրող հայերի բարեգործական նվիրատվություններով ենք ինչ-որ բան կազմակերպում: Օրինակ, Դիլիջանում եւ Վանաձորում վերջերս բացվեցին Street Workout-ի համար նախատեսված մարզահրապարակները, որտեղ բոլոր ցանկացողները կարող են այցելել: Սա հիանալի բան է, պարտադիր չէ փող տալ ու գնալ մարզասրահ, պարզապես դուրս եկեք ու մարզվեք անվճար: Անչափ կարեւոր են մարզումները. ոչ միայն առողջ ես լինում, այլ նաեւ ձեռք ես բերում շատ նոր ընկերներ: Բացի այդ էլ, մարզման ժամանակ երջանկության հորմոն է արտադրվում, իսկ այն տալիս է street workout-ը»:

Կազմակերպված միջոցառումներից մեկի ժամանակ էլ ծանոթացանք մեր նյութի հերոսների հետ: Հայաստանի առաջնության ժամանակ Հանրապետական հիվանդանոցի մոտ գտնվող այգում հավաքվել էին տարբեր մարդիկ: Ռիթմիկ ու արագ երաժշտությունը, մարզիկների գեղեցիկ հնարքներն ու դինամիկ մթնոլորտը բարձր տրամադրություն էին ստեղծել բոլորի մոտ:

Նարեկ Գասպարյան (Հրազդան)

Լուսանկարը` Մեդիամաքս


Նարեկը նշում է, որ Հայաստանում այս մարզաձեւը սկիզբ է առել հենց Հրազդանում, քանի որ ֆեդերացիայի նախագահը՝ Արթուր Հարությունյանը, իրենց քաղաքից է:

«Մարզվելու շնորհիվ առաջին հերթին կարողանում եմ դասերից ու հոգսերից հանգստանալ, հաճելի ժամանակ անցկացնել, ինչպես նաեւ գեղեցիկ կառուցվածք եւ ուժ ունենալ: Այս մարզաձեւը կոփում է նաեւ միտքը: Հրազդանում մոտ 20 հոգի են պրոֆեսիոնալ մարզիկները, սակայն մեծ թիվ են կազմում նաեւ սիրողական մակարդակով պարապողները, որոնք տեսնում են մեր աշխատանքն ու միանում»:

Ըստ նրա՝ երբ նոր էր սկսել մարզվել, ֆիզիկապես  թույլ էր, բայց հիմա շատ է փոխվել:

Տաշիր

Լուսանկարը` Մեդիամաքս


Միշա Ասոեւը, Տիգրան Հարությունյանն ու Յուրա Մանուկյանը (նա Հայաստանի առաջնությում գրավեց 3-րդ տեղը) Տաշիրից են:  Տղաները խոստովանում են, որ շատ են սիրել մարզվել, հետո պարզել են, որ Հայաստանում կա Street Workout սպորտաձեւ, սկսել են պարապել ու 2015-ին Երեւանում մասնակցել փառատոնի:

«Մեզ մոտիվացնում էր Սերգեյ Բաղդասարյանը, որը ժանգոտած պտտաձողերի վրա գեղեցիկ հնարքներ էր կատարում: Նա մեզ ոգեւորում էր, որ նոր վարժություններ սովորենք, նոր նպատակներ դնենք մեր առջեւ ու գնանք դեպի դրանք»:

Տղաները մարզասարքերն իրենք են պատրաստել, Տիգրանենց տանն են մարզվում, բայց դա չի խանգարում նոր հնարքներ սովորել: Նրանք հույս ունեն, որ իրենց քաղաքում եւս մարզահրապարակ կկառուցվի ու կկարողանան նաեւ այնտեղ միջոցառումներ կազմակերպել:

«Մենք շատ ենք ցանկանում, որ մեր տարիքի տղաները չծխեն, չխմեն, առողջ կյանք վարեն, մարզվեն, ֆիզիկապես ուժեղ լինեն, որպեսզի օգուտ տան նաեւ մեր բանակին: Պետք է պարզապես մի անգամ գան մարզման, տեսնեն, ինչ գեղեցիկ է ամեն ինչ: Մեր դասընկերներին միշտ տանում ենք մեզ հետ մարզվելու, ցանկացողները շատ են, բայց տեղ չունենք պարապելու»:

2014-ի Հայաստանի չեմպիոն Էդուարդ Նիկողոսյան (Երեւան)

Լուսանկարը` Մեդիամաքս


Էդուարդը 4,5 տարի է զբաղվում է Workout-ով, Հայաստանի չեմպիոն ու մրցանակակիր է:  

«Առաջին աթլետներից եմ, որ Հայաստանում սկսել է Street Workout-ով զբաղվել: Այն ժամանակ ընդամենը 15 հոգի էինք, հիմա արդեն հարյուրավոր մարզիկներ են միացել մեզ: Շատ ուրախ եմ, որ մեր աշխատանքներն իրենց պտուղները տվել են, Հայաստանի առաջնությանը մարզերից շատ մասնակիցներ ունենք, նրանց ելույթներն ուրախացնում են բոլորիս: Ազգը սրանով առողջացում ենք, նրանց ճիշտ օրինակ ենք ծառայում: Այդ տղաները շատ լավ զինվորներ կլինեն ու առողջ սերունդ կունենան»:

Նրա կարծիքով՝ մարզաձեւը զարգացնելու ու մասսայականություն ապահովելու համար շատ բան պետք չէ: Անհրաժեշտ են մի քանի զուգափայտեր, ազատ ժամանակ ու մարզվելու ցանկություն. «Ես հոգեպես բավարարվում եմ մարզումներից, սիրում եմ հնարքներ սովորել, որոնք աշխարհում շատ քչերն են կատարում, ինչպես նաեւ գեղեցիկ կազմվածք ունենալ»:

Կապան

Լուսանկարը` Մեդիամաքս


Կապանն առաջնությունում ներկայացնում էին Վահագն Ազարյանն ու Գոռ Զաքարյանը:

«Ես պարապում էի ու մի օր էլ մարզումային հրապարակում տեսա Վահագին, որը մի ձեռքով ձգումներ էր անում: Ծանոթացանք ու որոշեցինք միասին մարզվել: Հետո մեզ միացավ նաեւ Արեն Բաղդասարյանը, բայց հիմա նա զորակոչվել է բանակ»:

Տղաները նշում են, որ իրենց քաղաքում Street Workout-ի հրապարակ չկա, մարզումներն անում են մարմնամարզության դահլիճում կամ դպրոցի բակում տեղադրված պտտաձողերի վրա: Հույս ունեն, որ ապագայում կկառուցվի, ավելի շատ երիտասարդներ կներգրավվեն:

«Երեխաները գալիս են, նայում մեզ, ոգեւորվում ու ցանկանում կրկնել մեր հնարքները: Մենք էլ հաճույքով սովորեցնում ենք նրանց ու խրախուսում: Միանգամից ոչինչ չի լինում, պետք է աստիճանաբար առաջ շարժվենք»:

Գոհար Նալբանդյան, Հասմիկ Բաբայան
Լուսանկարները՝ Մարիամ Լորեցյանի

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին