Ապրիլ 25, 2024
1263 դիտում

Բեռնար Շալանդ. Էդգար Մանուչարյանը պետք է քրտնաջան աշխատի, այդ ժամանակ արդյունք կլինի


Էդգար Մանուչարյանը
Էդգար Մանուչարյանը

Լուսանկարը` fc-ural.ru


Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Բեռնար Շալանդն ասել է, որ Էդգար Մանուչարյանն իսկապես տաղանդավոր ֆուտբոլիստ է եւ շատ լավ որակներ ունի:

«Գիտեմ, որ Էդգար Մանուչարյանով հետաքրքրված են հավաքականի երկրպագուները: Մանուչարյանի տվյալները կարող են օգնել նաեւ հավաքականին: Նա պետք է կարողանա ամբողջությամբ կենտրոնանալ ֆուտբոլի վրա, ֆուտբոլային մտածողություն ձեռք բերի ու տղամարդկային ֆուտբոլ խաղա»,- ՀՖՖ պաշտոնական կայքին ասել է Շալանդը:

Նա խոստովանել է, որ Ռուսաստանում հանդիպել է Մանուչարյանին ու խոսել նրա հետ: Մարզիչը խորհուրդ է տվել ֆուտբոլիստին ավելի նվիրված, քրտնաջան աշխատել, ու այդ ժամանակ արդյունք կլինի:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին