1798 դիտում

Ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ «Լիվերպուլը» փորձելու է գնել Հենրիխ Մխիթարյանին


Հենրիխ Մխիթարյանը
Հենրիխ Մխիթարյանը

Լուսանկարը` http://www.bvb.de/


Անգլիական «Լիվերպուլը» կրկին փորձելու է ձեռք բերել Դորտմունդի «Բորուսիայի» ու Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին:

Ինչպես գրում է footballdirectnews.com-ը, անգլիական ակումբը հայ ֆուտբոլիստին կաշխատի գնել ամառային տրանֆերային պատուհանի ժամանակ:

«Լիվերպուլը» ավելի վաղ եւս հետաքրքրված է եղել Մխիթարյանի ծառայություններով, սակայն հայ ֆուտբոլիստը նախապատվությունը տվել է «Բորուսիային»:

Մխիթարյանը իրեն լավ է դրսեւորել գերմանական ակումբում՝ դառնալով 9 գոլի հեղինակ ու կատարելով 9 գոլային փոխանցում, եւ «Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Բրենդան Ջոնսը հետաքրքրված է նրանով:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին