Ապրիլ 19, 2024
1441 դիտում

Հյումելս. Միկին հիանալի որակներ ունի, իսկ ովքեր այդպես չեն կարծում, ֆուտբոլից ոչինչ չեն հասկանում


Հյումելս. Միկին հիանալի որակներ ունի, իսկ ովքեր այդպես չեն կարծում, ֆուտբոլից ոչինչ չեն հասկանում
Հյումելս. Միկին հիանալի որակներ ունի, իսկ ովքեր այդպես չեն կարծում, ֆուտբոլից ոչինչ չեն հասկանում

Լուսանկարը` bvb.de


Դորտմունդի «Բորուսիայի» պաշտպան Մատս Հյումելսը կարծում է, որ իր թիմակից Հենրիխ Մխիթարյանը շատ աշխատասեր է:

Հյումելսը uhrnachrichten.de-ին ասել է, որ Միկին, ինչպես անվանում են Մխիթարյանին Գերմանիայում, ֆանտաստիկ ֆուտբոլիստ է:

«Մենք բոլորս գիտենք, նրա որակների մասին: Իսկ ովքեր այդպես չեն կարծում, ֆուտբոլի մասին ընդհանրապես պատկերացում չունեն: Ուրախ ենք, որ նա աչքի է ընկել «Բավարիայի» ու «Վոլֆսբուրգի» դեմ խաղերում»,- ընդգծել է Հյումելսը:

Գերմանացի ֆուտբոլիսն ասել է, որ Մխիթարյանը կարողացել է հավաքվել Մադրիդի «Ռեալի» դեմ անցկացրած խաղից հետո  ու մեծ արդյունավետություն ցուցաբերել վերջին 2 հանդիպումներում:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին