Ապրիլ 19, 2024
6715 դիտում

Վարդան Մինասյանը կարող է գլխավորել ղազախստանյան «Տոբոլ» ակումբը


Վարդան Մինասյանը
Վարդան Մինասյանը

Լուսանկարը` Photolure


Ղազախստանյան «Տոբոլ» ակումբը բանակցություններ է վարում Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանի հետ:

Ինչպես գրում է sports.kz-ն, Կոստանայ քաղաքը ներկայացնող ակումբը նոր մարզիչ է փնտրում, ու հիմնական թեկնածուն հենց Մինասյանն է:

Մեդիամաքս-ի հավաստի տեղեկություններով, Մինասյանն արդեն այսօր մեկնել է Կոստանայ, որտեղ բանակցություններ կանցկացնի թիմի ղեկավարության հետ:

Նշենք, որ երեկ ակումբն ընդունել է «Տոբոլի» գլխավոր մարզիչ Սերգեյ Մասլենովի հրաժարականի դիմումը, որի օրոք թիմը 6 խաղում մեկ հաղթանակ է տոնել եւ մեկ ոչ ոքի խաղացել, վաստակելով ընդամենը 4 միավոր եւ ընթանալով 10-րդ տեղում:

Կայքը նշում է, որ Մինասյանը դեռեւս դեկտեմբերին կարող էր աշխատել Ղազախստանում, սակայն «Աստանան» վերջին պահին հրաժարվել է Մինասյանի ծառայություններից:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին