Ապրիլ 20, 2024
1479 դիտում

Յուրգեն Կլոպ. Ուրախ եմ, որ իրագործեցինք մեր նպատակն ու մտանք եզրափակիչ


Հենրիխ Մխիթարյանը եւ Յուրգեն Կլոպը տոնում են հաղթանակը Վոլֆսբուրգի նկատմամբ
Հենրիխ Մխիթարյանը եւ Յուրգեն Կլոպը տոնում են հաղթանակը Վոլֆսբուրգի նկատմամբ

Լուսանկարը` Borussia Dortmund.


Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը Գերմանիայի գավաթի խաղարկությունում «Վոլֆսբուրգին» հաղթելուց հետո ասել է, որ իրենց նպատակը եզրափակիչ դուրս գալն էր, ինչն իրենց հաջողվել է:

«Մրցակիցը փորձում էր մեզ ճնշման տակ պահել, սակայն փորձում էինք օգտվել հակագրոհներից: Չնայած միշտ չէր դա մեզ մոտ հաջող ստացվում, բայց ուրախ եմ, որ կարողացանք հաղթել»,- Կլոպի խոսքերը մեջբերում են գերմանական լրատվամիջոցները:

«Բորուսիան» Հենրիխ Մխիթարյանի ու Ռոբերտ Լեւանդովսկու գոլերի շնորհիվ կարողացել է դուրս գալ Գավաթի եզրափակիչ, որտեղ ուժերն է չափելու «Բավարիա»- «Կայզերսլաուտերն»  զույգի հաղթողի հետ:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին