1740 դիտում

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ կարող է դառնալ Յուրգեն Կլոպը


Յուրգեն Կլոպը
Յուրգեն Կլոպը

Լուսանկարը` Borussia.


Այս մրցաշրջանի ավարտից հետո կատալոնական «Բարսելոնան» հնարավոր է գլխավորի Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը:

Ինչպես հաղորդում է sport.es-ը, կապտանռնագույնների գլխավոր մարզիչ Տատա Մարտինոն ակումբի ղեկավարությանը հայտնել է, որ մայիսին պատրաստվում է հեռանալ թիմից:

«Բարսայի» ղեկավարներն էլ չեն առարկել վերջինիս որոշմանը, քանի որ դժգոհ են արգենտինացի մասնագետի աշխատանքից:

Իսպանական լրատվամիջոցը գրում է, որ Մարտինոյի հավանական փոխարինողը Յուրգեն Կլոպը կլինի: Նշվում է նաեւ, որ գերմանացի մասնագետն իր հետ «Բարսելոնա» կտեղափոխի նաեւ Մարկո Ռոյսին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին