Ապրիլ 20, 2024
1991 դիտում

Հենրիխ Մխիթարյանը գրավել է «Բավարիայի» դարպասը, «Բորուսիան» հաղթել է 3:0 հաշվով

 Հենրիխ Մխիթարյանը գրավել է «Բավարիայի» դարպասը, «Բորուսիան» հաղթել է 3:0 հաշվով
Հենրիխ Մխիթարյանը գրավել է «Բավարիայի» դարպասը, «Բորուսիան» հաղթել է 3:0 հաշվով

Լուսանկարը` «Բորուսիայի» ֆեյսբուքյան պաշտոնական էջից

Գերմանիայի առաջնության 30-րդ տուրի կենտրոնական խաղում Դորտմունդի «Բորուսիան» Մյունխենում հյուրընկալվելիս 3:0 հաշվով առավելության է հասել «Բավարիայի» նկատմամբ:

Թեեւ «Բավարիան» ժամանակից շուտ էր ապահովել Գերմանիայի առաջնության  հաղթողի կոչումը, բայց հանդիպման կարեւորությունը դրանից չէր նվազել:

Խաղի հաշիվը 20-րդ րոպեին բացել է  Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը:

2-րդ խաղակեսի սկզբնամասում հաշիվը կրկնապատկել է Պիեր-Էմերի Օբամեյանգը: Գոլային այդ գրոհում էլ ակտիվ մասնակցություն է ունեցել Մխիթարյանը, որը հիանալի հանդիպում է անցկացրել Մյունխենում: Դորտմունդցիների 3-րդ գնդակը խփել է Յոնաս Հոֆմանը:

Ի դեպ, սա Յուրգեն Կլոպի 200-րդ հանդիպումն էր Բունդեսլիգայում:

30-րդ տուրից հետո «Բորուսիան» վաստակել է 61 միավոր ու մրցաշարային աղյուսակում զբաղեցնում է 2-րդ հորիզոնականը, իսկ «Բավարիան» ունի 78 միավոր:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին