Ապրիլ 25, 2024
2157 դիտում

Դեկտեմբերի 7-ին Սյուզի Կենտիկյանը կպաշտպանի իր WBA գոտին


Սյուզի Կենտիկյանը
Սյուզի Կենտիկյանը

Լուսանկարը` Reuters


Երեւան: Մեդիամաքս: WBA վարկածով աշխարհի չեմպիոն Սյուզի Կենտիկյանի հաջորդ մենամարտը կայանալու է դեկտեմբերի 7-ին գերմանական Շտուտգարտ քաղաքում:

Նրա մրցակիցը լինելու է իտալացի Սիմոնա Գալասին, տեղեկացնում է Fightnews.com կայքը:

«Այդ երեկո կանեմ ամեն ինչ, որպեսզի երկրպագուները հիանալի շոուի ականատես դառնան: Շատ եմ ցանկանում պաշտպանել իմ գոտին եւ ռինգը լքել հաղթանակած»,- ասել է Սյուզի Կենտիկյանը:

Ըստ Կենտիկյանի, Գալասին ուժեղ մարզուհի է եւ շատ լավ մենամարտեր է անցկացրել. «Սակայն մեր դիմակայության հաղթողը ես եմ լինելու»:

Հայ մարզուհու վերջին հանդիպումը կայացել էր այս տարվա հուլիսին`ռեւանշ- մենամարտի ժամանակ նա հաղթել էր ամերիկացի Կարինա Մորենոյին եւ վերադարձրել WBA գոտին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին