Ապրիլ 25, 2024
1623 դիտում

Բարձրագույն խումբ. «Բանանցի» պարտությունն ու մարզչի հրաժարականը


Լուսանկարը` FC Banants

Լուսանկարը` FC Artsakh

Լուսանկարը` FC Banants


Օգոստոսի 11-ին կայացել է Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 2-րդ տուրի 2 հանդիպում:

«Արցախը» հյուրընկալել է «Բանանցին» ու առավելության հասել նվազագույն հաշվով: Միակ գոլի հեղինակը Գիրգոր Աղեկյանն է:

 

Պարտությունից հետո «Բանանցի» գլխավոր մարզիչ Արամ Ոսկանյանը հրաժարական է տվել:

«Ես որոշում եմ կայացրել «Բանանցի» գլխավոր մարզչի պաշտոնից հեռանալու մասին: Որոշումը էմոցիոնալ չէ, այլ մտածված: Առաջին երկու տուրում թիմի ցույց տված արդյունքները չեն կարող գոհացուցիչ լինել եւ դրանք բավարար չեն առաջին հերթին ինձ համար:

 

Գտնում եմ, որ ներկայումս ես չեմ կարող լուծել իմ առջև դրված՝ չեմպիոն դառնալու խնդիրը: Նախորդ մրցաշրջանում մեր թիմն ունեցավ հաջող արդյունքներ, սակայն ներկայումս խաղում անկում կա»,- ասել է մարզիչը:

 

«Արարատ-Արմենիան» էլ 1:2 հաշվով զիջել է «Արարատին»: 16-րդ րոպեին «Արարատի» կազմում հաշիվը բացել է  Զավեն Բադոյանը, սակայն Իվայլո Դմիտրովին հաջողվել է հավասարեցնել այն, ապա ինքնագոլի հեղինակ է դարձել Հրայր Մկոյանը:

 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին