Ապրիլ 25, 2024
1822 դիտում

«Ալաշկերտը» «Կլուժի» դեմ խաղում ձգտելու է առավելագույնին


Լուսանկարը` FC Alashkert


«Ալաշկերտի» ֆուտբոլիստները կարծում են, որ «Կլուժից» կրած պարտության (0:2) հիմնական պատճառը եղել է արագ գոլը, որը նրանք բաց են թողել 5-րդ րոպեին:

Արտակ Գրիգորյան

Շատ դժվար հանդիպում էր մեզ համար, քանի որ խաղասկզբից արդեն պարտվում էինք: 

Մեզ չհերիքեց վերջին դիպուկ հարվածը, ինչն էլ բերեց նման արդյունքի: Նախաձեռնողները մենք էինք, բայց այդպես էլ չկարողացանք գոնե մեկ գոլ խփել: 

Վերջին 5 հանդիպումներում մենք միայն մեկ գոլ ենք հեղինակել: Այս հարցում բոլորս ենք մեղավոր՝ ֆուտբոլիստներից մինչեւ մարզիչներ:

«Կլուժի» դեմ պատասխան խաղում մենք կորցնելու ոչինչ չունենք: Պետք է նետվենք առաջ, պայքարենք ու ձգտենք առավելագույնին:

Սեզար Ռոմերո

Դժվար մրցակցի դեմ դժվար խաղ ստացվեց: Նրանք երկու հնարավորություն ունեին ու երկուսն էլ գոլի վերածեցին: Մենք այդպես չկարողացանք անել: Բայց սա ֆուտբոլ է ու ամեն ինչ էլ հնարավոր է:

Դեռ 90 րոպե ունենք պայքարելու համար, հույս ունեմ, որ պատրաստ կլինենք հաջորդ խաղին: Մենք լավ մարզիչ ու ֆուտբոլիստներ ունենք, ովքեր կանեն հնարավորինս լավ արդյունք գրանցելու համար:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին