Ապրիլ 20, 2024
1750 դիտում

Մանուչարյան. Հաջորդ խաղում ֆիզիկապես պատրաստ կլինեմ


Լուսանկարը` FC Alashkert


«Ալաշկերտի» հարձակվող Էդգար Մանուչարյանը Եվրոպայի Լիգայի որակավորման 3-րդ փուլում «Կլուժից» 0:2 հաշվով պարտվելուց հետո խոստովանել է, որ ամեն ինչ որոշել է արագ գոլը:

«Շատ դժվար է, երբ 5-րդ րոպեին գոլ ես ընդունում: Սա ծանր հարված էր թիմի համար: Մեզ չբավականացրեց գոլը, եթե սխալներ թույլ չտայինք, անիմաստ երկու գնդակ չընդունեինք, ապա կարող էինք հաշվի մեջ առաջ անցնել»,-ասել է Մանուչարյանը:

Նա նշել է, որ, չնայած պատասխան խաղից առաջ դժվար դրության մեջ են, բայց պետք է փորձեն դրական արդյունքի հասնել:

«Հաջորդ փուլ դուրս գալու մեր շանսերն այդքան էլ մեծ չեն, բայց ամեն ինչ կորած չէ, պետք է պայքարել: Ես ֆիզիկապես արդեն լավ վիճակում եմ, մեկ շաբաթ էլ կաշխատեմ թիմի հետ ու կկարողանամ հիմնական կազմում դուրս գալ խաղադաշտ»,-եզրափակել է ֆուտբոլիստը:

«Կլուժի» հետ պատասխան խաղը կայանալու է օգոստոսի 16-ին Ռումինիայում:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին