Ապրիլ 23, 2024
1583 դիտում

«Ալաշկերտը» վաղը ձգտելու է հաղթել «Կլուժին»


Լուսանկարը` FC Alashkert

Լուսանկարը` FC Alashkert


«Ալաշկերտի» գլխավոր մարզիչ Վարուժան Սուքիասյանը Եվրոպայի Լիգայի որակավորման 3-րդ փուլի «Կլուժի» դեմ խաղից առաջ նշել է, որ ֆուտբոլիստները պատրաստ են այդ դիմակայությանը:

Վարուժան Սուքիասյան

 

Չորս խաղում մենք ընդամենը մեկ գոլ ենք խփել, բայց երկու խաղում էլ բաց չենք թողել:Վաղվա խաղում փոփոխություններ համարյա չեն լինի: 

 

«Կլուժը» լավ պատրաստված եւ ուժեղ թիմ է, լուրջ ուսումնասիրել ու պատրաստվում ենք նրանց դեմ խաղին: Տղաները դաշտ դուրս կգան երկրպագուների սպասելիքներն արդարացնելու համար:

 

Թիմի ավագ Արթուր Եդիգարյան

 

Լավ տրամադրությունով պատրաստվում ենք առաջիկա հանդիպմանը: Ամենակարեւորը, ֆուտբոլում պետք է լինեն կայունություն ու գոլ, աշխատում ենք այս ուղղությամբ, որպեսզի վստահությունն ավելանա թիմի մոտ: 

 

Բարելավել է պետք թիմի հարձակման գիծը: Վաղը մտնելու ենք խաղադաշտ հաղթանակի համար: Մրցակիցն ուժեղ թիմ ունի, ամուր ու տեխնիկապես լավ է պատրաստված: Գիտենք իրենց թույլ եւ ուժեղ կողմերն ու գիտենք, թե ինչպես խաղալ նրանց դեմ:

 

«Ալաշկերտ»-«Կլուժ» հանդիպումը կայանալու է վաղը Հանրապետական ստադիոնում ժամը 20:00-ին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին