Ապրիլ 19, 2024
1320 դիտում

Կադիո. Իսրայել ենք մեկնելու «Փյունիկի» հերթական սենսացիայի հետեւից


Լուսանկարը` FC Pyunik

Լուսանկարը` FC Pyunik


«Փյունիկը» երեկ Եվրոպայի Լիգայի որակավորման 3-րդ փուլում սեփական հարկի տակ գոլազուրկ ոչ-ոքի է խաղացել իսրայելական «Մաքքաբիի» հետ:

Խաղից հետո թիմի հարձակվող Մոհամեդ Կոնատեն նշել է, որ լավ ու դժվար հանդիպում է ստացվել ու ցավալի է միայն, որ գոլ խփել չի հաջողվել:

«Լավ խաղ ցուցադրեցինք: Հետագայում էլ այսպես տքնաջան կաշխատենք, որ պատասխան խաղում հաղթենք, դա անել մենք կարող ենք: Այս արդյունքի համար էլ ուրախ ենք: Ֆուտբոլում ոչինչ էլ անհնար չէ, օրինակ Ռուսաստանը կարողացավ հաղթել Իսպանիային: Շատ աշխատանքի դեպքում ցանկալի արդյունքը կլինի»,- խոստովանել է նա:

Թիմի մյուս լեգիոները՝ Դիդիե Կադիոն էլ համարում է, որ հայկական ակումբը կարող է անակնկալ գրանցել ԵԼ-ում:

«Մաքքաբին» ուժեղ թիմ է ու ցույց տվեց իր բարձր կարգը: Մի քանի հնարավորություն ունեինք գոլ խփելու, բայց չօգտագործեցինք դրանք: Կարող ենք երկրորդ խաղում հաղթել: Մեկնելու ենք  հայկական ֆուտբոլի ու «Փյունիկի» հերթական սենսացիայի հետեւից»,- ասել է Կադիոն:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին