Ապրիլ 19, 2024
1511 դիտում

Անդրեյ Տալալաեւ. Ափսոսում եմ, որ բազմաթիվ պահերը գոլի չվերածեցինք


Լուսանկարը` FC Pyunik


«Փյունիկի» գլխավոր մարզիչ Անդրեյ Տալալաեւը Եվրոպայի Լիգայի որակավորման 3-րդ փուլում «Մաքքաբիի» հետ գոլազուրկ ոչ-ոքից հետո խոստովանել է, որ դժվար է միանգամից հաղթել նման փորձառու թիմի:

«Մաքքաբին» Եվրոգավաթների խմբային փուլի մեծ փորձ ունի: Մեր երիտասարդ թիմից միանգամից հաղթանակ սպասելն այդքան էլ ճիշտ չէր: Որպես մարզիչ միայն մի բանի համար եմ ափսոսում, որ գոլ չխփեցինք, մանավանդ, որ շատ հնարավորություններ ունեինք»,-խոստովանել է մարզիչը:

 

Նա նշել է, որ իր թիմը գոլ բաց չթողեց, սակայն չիրացրեց էլ բազմաթիվ պահերը: Հետեւաբար, իրենք Իսրայել են մեկնելու այլ մարտավարությամբ ու ձգտումներով:

 

«Այս թիմում լինելու են մարդիկ, ովքեր ցանկանում են ավելի բարձրակարգ դառնալ: Եթե ինչ-որ մեկը չի ցանկանում այս ձեւով աշխատել, ապա չի շարունակի ելույթները «Փյունիկում»,-նշել է Տալալաեւը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին