Ապրիլ 23, 2024
6002 դիտում

Արաս Օզբիլիսը կրկին հանդես կգա Հոլանդիայում


Լուսանկարը` PAN Photo


Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Արաս Օզբիլիսիը կարիերան կշարունակի Հոլանդիայում:

Ինչպես հայտնում է «Վիլլեմ II» ակումբի թվիթերյան էջը, համաձայնություն է ձեռք բերվել Օզբիլիսի ներկայիս ակումբի՝ «Բեշիկթաշի» հետ, որպեսզի ֆուտբոլիստը վարձավճարով տեղափոխվի իրենց մոտ:

Նշվում է, որ «Վիլլեմ II»-ում այժմ պատրաստում են փաստաթղթերը, որպեսզի մոտ օրերս գործարքը կայանա: Մինչ այդ Օզբիլիսին արդեն մարզվում է ապագա թիմակիցների հետ:

Հիշեցնենք, որ ավելի վաղ հայ ֆուտբոլիստը Հոլանդիայի առաջնությունում հանդես է եկել «Այաքսի» կազմում:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին