Ապրիլ 23, 2024
2485 դիտում

Փաշինյան. Հայկական ֆուտբոլում պետք է փոփոխություններ տեղի ունենան


Լուսանկարը` ՀՀ կառավարության մամուլի ծառայություն


Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ ֆեյսբուքյան ուղիղ հեռարձակմամբ պատասխանել է օգտատերերի հարցերին: Այս անգամ եւս հայկական ֆուտբոլը ուշադրության կենտրոնում է եղել:

Փաշինյանն ընդգծել է, որ շուտով պետք է տեղի ունենան ՀՖՖ-ի նախագահի ընտրություններ:

«Հույս ունեմ, որ դրանք տրամաբանական լուծումների կհանգեցնեն: Իսկ ընդհանուր միտումները հուշում են, որ հայկական ֆուտբոլում պետք է փոփոխություններ տեղի ունենան: Շատ մեծ պոտենցիալ է կուտակված մեր ֆուտբոլում: Աշխարհի առաջնությունը ցույց տվեց, որ հաջողության հասնում են այն հավաքականները, որոնք առնվազն լավ եւ ուժեղ առաջնություն են ունենում: Հենց բարձր մակարդակի ներքին առաջնությունն է, որ բերում է հաջողությունների հավաքականների մակարդակով»,- ասել է վարչապետը:

Նա ցավալիորեն նշել է, որ Հայաստանի առաջնության մակարդակն անընդհատ ընկնում է, ինչը մտահոգիչ է: Փաշինյանն առաջարկել է այդ ամենը կանգնեցնել.

«Հույս ունեմ, որ դա տեղի կունենա, ու այն ահռելի պոտենցիալը, որ կուտակված է Հայաստանում ու սփյուռքում, հնարավոր կլինի օգտագործել ֆուտբոլի զարգացման գործում ու ազգային հավաքականի մակարդակով նոր հաջողություններ ունենալ: Դա բոլորիս ցանկությունն է: Այդ գործի առաջատարը պետք է լինի ՀՖՖ-ն»:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին