Ապրիլ 19, 2024
1721 դիտում

Մրցաշրջանի կարեւոր եզրափակիչը. «Ռեալն» ընդդեմ «Լիվերպուլի»


Լուսանկարը` uefa.com

Լուսանկարը` uefa.com

Լուսանկարը` uefa.com

Լուսանկարը` uefa.com

Լուսանկարը` uefa.com


Կիեւն այսօր կըհյուրընկալի ֆուտբոլային ամենասպասված եզրափակիչներից մեկը: Չեմպիոնների Լիգայում «Ռեալն» ու «Լիվերպուլը» կորոշեն լավագույնին:

Թիմերն, իսկապես, այս տարվա մրցաշարում անհամեմատ լավ տեսք ունեին, ինչի շնորհիվ էլ կարողացան խմբային փուլից հասնել մինչեւ եզրափակիչ:

Լուսանկարը` uefa.com

 

Երկու ակումբներն էլ իրենց առաջնություններում չկարողացան պայքարել չեմպիոնության համար ու ողջ ուժերը ներդրին հենց ՉԼ-ում: Թե Զինեդին Զիդանը, թե Յուրգեն Կլոպն այս ողջ ընթացքում իրենց տղաներին պատրաստել են կարեւորագույն խաղին. բոլորն են ցանկանում հաղթանակած լքել Ուկրաինան:

 

Զինեդին Զիդան


Կարծում եմ, որ սա լինելու է ամենադժվար եզրափակիչը, որը երբեւէ խաղացել ենք: Հասկանում ենք, որ պարտավոր ենք թելադրել մեր ֆուտբոլը:


Սա անգլիական թիմ է, որը երբեք չի հանձնվում: «Լիվերպուլը» հույսը դնում է ոչ միայն ֆիզիկական ուժին, նրանք լավ են նաեւ տեխնիկապես, հրաշալի են շաժվում, ուժեղ ֆուտբոլիստներ են:

Լուսանկարը` uefa.com

 

Յուրգեն Կլոպ


Երբ սկսում էինք համատեղ աշխատանքը, միանգամից պայմանավորվեցինք, որ ես պատասխանատու եմ պարտությունների համար, իսկ տղաներին բաժին են հասնելու հաղթանակները: Այնպես որ, նրանք ոչինչ չունեն կորցնելու:


Իհարկե, փորձը շատ կարեւոր է, եւ խաղի սկզբից «Ռեալն» ավելի վստահ կզգա իրեն, քան մենք: Բայց կարեւոր չէ, որովհետեւ դրանով խաղը միայն սկսվում է, այլ ոչ թե վերջանում: Մենք լավ թիմ ենք, մենք «Լիվերպուլն» ենք: Մեր ԴՆԹ-ի մեջ ներդրված են ամենամեծ նպատակները: 

Լուսանկարը` uefa.com

 

Հաղթանակի դեպքում «Ռեալը» կդառնա առաջին ակումբը, որը ՉԼ-ն հաղթել է երեք տարի անընդմեջ, իսկ ահա Ռոնալդուն առաջին ֆուտբոլիստը, որը կդառնա լիգայի հնգակի հաղթող: «Լիվերպուլը» ՉԼ-ում խփել է 46 գոլ, ինչը ռեկորդային ցուցանիշ է:

Լուսանկարը` uefa.com

 

Եզրափակիչն անցնելու է այն նույն ստադիոնում, որն ընդունել էր ԵՎՐՈ-2012-ի եզրափակիչը, որտեղ, ի դեպ, Սերխիո Ռամոսն Իսպանիայի հավաքականի հետ դարձել էր չեմպիոն:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին