1054 դիտում

ՈւԵՖԱ-ն իր լիարժեք աջակցությունն է հայտնել ՀՖՖ-ին «Շիրակի» հարցում


Լուսանկարը` uefa.com


Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ներկայացրել է ՈւԵՖԱ-ի Արդար խաղի պաշտոնյա Նիկոլաս Ռաուդենսկու նամակը ՀՖՖ-ի գործադիր տնօրեն Արմեն Մինասյանին:

Այն վերաբերվում է «Շիրակ» ֆուտբոլային ակումբին: ՈւԵՖԱ-ից  հայտնել են, որ ակումբի նկատմամբ վերջերս ձեռնարկված միջոցների վերաբերյալ իրենք պատշաճ տեղեկացվել են:

 

«Հարկ է նշել, որ այս իրավական որոշումները լիարժեք համահունչ են 2014թ մարտի 27-ին Աստանաում ՈւԵՖԱ-ի 38-րդ համաժողովում ընդունված «Եվրոպական ֆուտբոլը միասնական է արդար խաղի համար» վերնագրված բանաձեւին, համաձայն որի ՈւԵՖԱ-ի անդամ ասոցիացիաները միասնական են պայմանավորված խաղերի դեմ պայքարում, ձեռնարկում են կոնկրետ գործողություններ եւ կիրառում արդյունավետ քաղաքականություն՝ դրանք արմատախիլ անելու նպատակով:


ՀՖՖ-ն, հավատարիմ մնալով իր սեփական կանոնակարգերին եւ գործընթացներին, ենթարկվելով ազգային օրենսդրության պահանջներին, կիրառում է կարգապահական գործառույթներ՝ հակազդելու համար (կամ փորձում է հակազդել) ֆուտբոլային խաղի (կամ առաջնության) ոչ սպորտային, անբարեխիղճ կամ կոռուպցիոն դրսեւորումներին»,- ասվում է գրության մեջ:

 

Հետեւաբար նշվում է, որ ՀՖՖ-ի գործողություններն ուղղակիորեն ներդաշնակ են ՈւԵՖԱ-ի կանոնադրությանը, որը սահմանում է, որ ՈւԵՖԱ-ի գլխավոր նպատակն է երաշխավորել սպորտային մրցաշարերի կանոնավոր եւ ճիշտ գործելը, ինչպես նաեւ պաշտպանել ֆուտբոլը ցանկացած տիպի ոտնձգությունից:

 

«Այս համատեքստում մենք առանձնահատուկ շնորհակալություն ենք հայտնում ՀՖՖ-ին` Հայաստանում պայմանավորված խաղերի իրականացման դեմ գործադրած ջանքերի եւ ձեռնարկած կոնկրետ միջոցառումների համար: ՈւԵՖԱ-ն կշարունակի հետեւել իրավիճակին եւ համապատասխանաբար կխնդրի ՀՖՖ-ին իրեն տեղեկացված պահել:

 

Որպես ամփոփում հարկ է նշել նաեւ, որ ՈւԵՖԱ-ն հայտնում է իր լիարժեք աջակցությունը ՀՖՖ-ին ցանկացած հարցով, ուր այն կարող է անհրաժեշտ լինել ֆուտբոլում պայմանավորված խաղերի դեմ պայքարի նպատակը հետապնդելիս (ներառյալ, բայց չսահմանափակված՝ արդար խաղի համաժողովներ, սեմինարներ, կարողությունների զարգացման թրեյնինգներ, շահառուների հետ երկկողմ ներգրավվածության սեմինարներ եւ այլն)»,- գրել է Նիկոլաս Ռաուդենսկին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին