1370 դիտում

Ղազարյան. Մինասյանի հետ կարող ենք դրական փոփոխությունների հասնել


Լուսանկարը` Photolure


Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի հարձակվող Գեւորգ Ղազարյանն ընդգծել է, որ թիմի համար նոր փուլ է սկսվում, ու Վարդան Մինասյանի հետ կարող են դրական փոփոխությունների հասնել:

«Բարձր տրամադրությամբ ենք պատրաստվում այս խաղերին, թեեւ ընկերական են: Բոլորիս՝ ֆուտբոլիստների ու երկրպագուների համար էլ նոր շրջան է, սա մեր հնարավորությունն է, ցանկացած հանդիպման էլ պետք է լավ պատրաստվել: Մարզավիճակս բավարար է, կարծում եմ՝ կօգնեմ հավաքականին»,-  լրագրողներին ասել է Ղազարյանը:

Նա ընդգծել է, որ ամեն ինչ կանեն, որ հավաքկանի նորեկներն իրենց լավ զգան թիմում:

Հայաստանի ընտրանին մայիսի 29-ին Ավստրիայում մրցելու է Մալթայի հետ, իսկ հունիսի 4-ին՝ Մոլդովայի հավաքականի հետ։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին