Ապրիլ 26, 2024
5367 դիտում

Ունայ Էմերին գլխավորեց Լոնդոնի «Արսենալը»


Լուսանկարը` http://www.adomonline.com


Լոնդոնի «Արսենալը» պաշտոնապես հայտարարել է, որ թիմի նոր գլխավոր մարզչի պաշտոնը ստանձնել է Ունայ Էմերին:

«Արսենալի» գործադիր տնօրեն Իվան Գազիդիսն ասել է, որ Էմերին բարձրակարգ մարզիչ է եւ նրա ղեկավարությամբ շատ ֆուտբոլիստներ են մեծ աճ գրանցել:

«Նրա ոճը համապատասխանում է մեր թիմին, շատ աշխատասեր, նվիրված մարզիչ է: Տարբեր հանդիպումներ ու քննարկումներ ենք ունեցել այս ընթացքում, հավատացնում եմ, որ Էմերիի ընտրության հարցում ակումբում եղել է միասնական որոշում: Մենք պետք է սկսենք պատմության հաջորդ փուլը»,-ասել է նա:

46-ամյա Էմերին ՊՍԺ-ից հեռացել էր այս մրցաշրջանի ավարտից հետո: Նա դարձել էր Ֆրանսիայի չեմպիոն, երկու անգամ երկրի գավաթի, սուպերգավաթի ու ֆրանսիական լիգայի գավաթի հաղթող: Իսկ մինչ այդ «Սեւիլիայի» հետ դարձել է Եվրոպայի լիգայի հաղթող:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին