1162 դիտում

Վաղն ազգային թիմը Մինասյանի գլխավորությամբ կանցկացնի 1-ին մարզումը


Լուսանկարը` PAN Photo


Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը վաղվանից նախապատրաստվելու է առաջիկա ընկերական հանդիպումներին:

Վաղը Վարդան Մինասյանի թիմն Ավանի ֆուտբոլի ակադեմիայում անցկացնելու է առաջին մարզումը, որը բաց կթողնեն միայն Անդրե Չալըշըրը, Էդգար Մալաքյանը, Մարկոս Պիզելին եւ Կամո Հովհաննիսյանը: Նրանք հավաքականին կմիանան Ավստրիայում: 

 

Ավստրիայում նախատեսված Մալթայի դեմ ընկերական հանդիպումը կկայանա մայիսի 29-ին, իսկ Մոլդովայի դեմ խաղը՝ հունիսի 4-ին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին