Ապրիլ 25, 2024
1603 դիտում

Մխիթարյանի նվերը հաշմանդամ զինծառայողների կենտրոնին


Լուսանկարը` ffa.am


Հենրիխ Մխիթարյանն այսօր այցելել է Երեւանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան, հանդիպել ուսանողների ու բժշկական անձնակազմի հետ:

Այցի հիմնական նպատակը վիրավոր ու հաշմանդամ զինծառայողների հետ հանդիպումն էր:

Մխիթարյանը 2017 թվականի Հայաստանի 10 լավագույն մարզիկների ցուցակում ընդգրկվելու համար ստացած ավտոմեքենան նվիրաբերել է վիրավոր ու հաշմանդամ զինծառայողների վերականգնողական կենտրոնին:

ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանի ուղեկցությամբ կիսապաշտպանը ծանոթացել է համալսարանի տարածքում գործող կենտրոնին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին