Ապրիլ 19, 2024
2283 դիտում

Ժոաո Ժորդի Մոնրո Արարատը հրավիրվել է Հայաստանի հավաքական


Լուսանկարը` Pan Photo


Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանը հրապարակել է թիմի կազմը, որն առաջիկա օրերին ընկերական հանդիպումներ է անցկացնելու:

Մարտի 24-ին կայանալու են Հայաստան-Էստոնիա, 27-ին՝ Հայաստան-Լիտվա ընկերական խաղերը:

 

Հավաքին առաջին անգամ հրավիրվել է կոլումբիական «Բրիակա Չիկո» ակումբի ֆուտբոլիստ Ժոաո Ժորդի Մոնրո Արարատը: Իսկ ահա Մարկոս Պիզելին թիմին չի միանա ծնկային հոդի վնասվածքի հետեւանքով:

 

Հայաստանի առաջնությունից ընկերական հանդիպումներին կպատրաստվեն Արտակ Գրիգորյանը, Արտյոմ Սիմոնյանը, Գագիկ Դաղբաշյանը, Արամ Հայրապետյանը, Ռումյան Հովսեփյանը, Ռոբերտ Դարբինյանը, Հայկ Իշխանյանը, Էրիկ Վարդանյանը, Արթուր Քարտաշյանը, Գոռ Մանուկյանը եւ Սեւակ Ասլանյանը:

 

Արտերկրում հանդես եկող ֆուտբոլիստներից հրավիրված են Հենրիխ Մխիթարյանը, Տիգրան Բարսեղյանը, Գաել Անդոնյանը, Էդգար Մալաքյանը, Կամո Հովհաննիսյանը, Հովհաննես Համբարձումյանը, Վարազդատ Հարոյանը, Սարգիս Ադամյանը, Գեղամ Կադիմյանը, Արաս Օզբիլիսը, Գեւորգ Ղազարյանը եւ Նորբերտո Բրիասկոն:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին