1779 դիտում

ՉԼ. Մեսսիի 100-րդ գոլը, «Բարսելոնայի» ու «Բավարիայի» վստահ հաղթնակները


Լուսանկարը` uefa.com

Լուսանկարը` uefa.com

Լուսանկարը` uefa.com

Լուսանկարը` uefa.com

Լուսանկարը` uefa.com

Լուսանկարը` uefa.com

Լուսանկարը` uefa.com

Լուսանկարը` uefa.com

Լուսանկարը` uefa.com

Լուսանկարը` uefa.com

Լուսանկարը` uefa.com

Լուսանկարը` uefa.com

Լուսանկարը` uefa.com

Լուսանկարը` uefa.com


Չեմպիոնների Լիգայի 1/4 եզրափակչի վերջին 2 ուղեգրերը նվաճել են «Բարսելոնան» ու «Բավարիան»:

Կատալոնացիները սեփական հարկի տակ փայլուն հաղթանակ են տարել «Չելսիի» նկատմամբ: Լեո Մեսսին այդ խաղում դուբլի հեղինակ է դարձել՝ ՉԼ-ում խփելով 100 գոլ: Նա նաեւ իր կարիերայի ամենաարագ գոլն է գրանցել 2-րդ րոպեին: «Բարսելոնայի» կազմում առաջին գոլն է խփել

Ուսման Դեմբելեն՝ գրավելով Տիբո Կուրտուայի դարպասը:

Լուսանկարը` uefa.com


ՉԼ-ում 100 գոլի սահմանը հաղթահարել է նաեւ Քրիշտիանու Ռոնալդուն, սակայն Մեսսիին այդ ցուցանիշը գրանցելու համար 14 խաղ պակաս է պահանջվել: Նա 100 գոլ է խփել123 խաղերում, իսկ Ռոնալդուի ցուցանիշը 117 գոլ է 148 խաղերում:

«Մեսսիի պես խաղացող ունենալը մեծ շղեղություն է, նա վտանգավոր պահեր է ստեղծում, հարձակման գծում որոշում յուրաքանչյուր դրվագ: Մեր խաղն առջեւի գծում հիմնականում նրանից է կախված: Յուրաքանչյուր գրոհ Մեսսիի շնորհիվ ավելի լավն է դառնում»,- խաղից հետո հիացած ասել է կատալոնացիների գլխավոր մարզիչ Էռնեստո Վալվերդեն:

Լուսանկարը` uefa.com


Արգենտինացի խաղացողին գովել է նաեւ Անտոնիո Կոնտեն. «Նա վճռեց հանդիպման ելքը, մենք խոսում ենք աշխարհում լավագույն ֆուտբոլիստի մասին: Նա ամեն տարի մինչեւ 60 գոլ է խփում, իսկական սուպերաստղ է»:

1/8 եզրափակչի արգելքը հաղթահարել է նաեւ «Բավարիան»: Այն հյուրընկալվելիս 3:1 հաշվով ուժեղ է եղել «Բեշիկթաշից»: Գոլերի հեղինակ են դարձել Տիագու Ալկանտարան ու Սանդրո Վագները, ինքնագոլ էլ գրանցվել է Գեկհան Գենյուլի հաշվին: Թուրքական ակումբի կազմում աչքի է ընկել Վագներ Լավը:

Լուսանկարը` uefa.com


«Վստահ հաղթանակի հասանք, «Բեշիկթաշը» ՉԼ-ում սեփական հարկի տակ չէր պարտվել, ինչը դժվարեցնում էր մեր խնդիրը: Բայց կարողացանք վճռական պահերին գոլեր խփել: Միակ թերությունն այն էր, որ շատ քարտեր ստացանք»,- նշել է Յուպ Հայնկեսը:

1/4 եզրափակչում են նաեւ «Ռեալը», «Լիվերպուլը», «Մանչեսթեր Սիթին», «Սեւիլիան», «Ռոման» ու «Յուվենթուսը»: Քառորդ փուլի վիճակահանությունը կայանալու է մարտի 16-ին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին