Ապրիլ 20, 2024
6294 դիտում

«Արսենալի» երկրպագուներն ուրախ են, որ Մխիթարյանն է իրենց միացել


Լուսանկարը` arsenal.com

Լուսանկարը` arsenal.com


Լոնդոնի «Արսենալի» երկրպագուները սիրում են սոցիալական կայքերն ու վերջին 2 հաղթանակներից հետո ավելի շատ են ոգեւորվել:

Նրանք հատկապես խոսել են Պրեմիեր Լիգայում Պետր Չեխի նոր ցուցանիշի մասին, որին հաջողվել է 200 հանդիպում գոլ չընդունել սեփական դարպասը, երեկ «Ուոթֆորդի» հետ խաղում նա հետ է մղել 11-մետրանոցը: Զինագործների երկրպագուները նաեւ անչափ երջանիկ են, որ Հենրիխ Մխիթարյանն իրենց է միացել, իսկ Ալեքսիս Սանչեսը հեռացել է:

Նախորդ շաբաթն, անկասկած, հաջող է եղել «Արսենալի» համար ու երկրպագուները հույս ունեն, որ այն այդպես էլ կշարունակվի, Արսեն Վենգերին էլ կհաջողվի Մխիթարյանից լավագույնը ստանալ:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին